Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջուկային փորձարկումների վերսկսման վերաբերյալ հայտարարության շուրջ ստեղծված իրավիճակը լուրջ խնդիր է անվանել։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ հրամայել է միջուկային զենքի փորձարկումներն անցկացնել «հավասար հիմունքներով» այն երկրների հետ, որոնք ենթադրաբար միջուկային զենքի փորձարկման ծրագրեր ունեն։               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
22.12.2017 | 00:37

Որդյա՛կ, զորավիգ եղիր քո հորը ծերության ժամանակ և նրան մի՛ տրտմեցրու իր կյանքի ընթացքում։ Եվ եթե պակասի նրա խելքը, ների՛ր նրան, մի՛ անարգիր նրան քո ամբողջ ուժով։ Ով հոգատար է հոր հանդեպ, Աստված չի մոռանա նրան։ Դրա փոխարեն չարը կներվի քեզ, քո նեղության օրը Տերը կհիշի քեզ և, ինչպես սառույցն է հալվում ջերմությունից, այնպես էլ կհալվեն քո մեղքերը։ Ով լքում է հորը, նման է Աստծուն անարգողի, ով բարկացնում է իր մորը, անիծված է Տիրոջից։


Սիրաքի իմաստություն 3. 14-18

Դիտվել է՝ 2194

Մեկնաբանություններ